Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

20 սեպ 2018 14:42

Սիդորով. ՀԱՊԿ-ի ուժային ներուժը չի կարող կիրառվել, քանի որ Հայաստանի կողմից դիմում չի եղել

Սիդորով. ՀԱՊԿ-ի ուժային ներուժը չի կարող կիրառվել, քանի որ Հայաստանի կողմից դիմում չի եղելՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը խաղաղ կարգավորում կստանա: Այսօր «Russia Today» գործակալության կողմից կազմակերպված տեսակամուրջի ընթացքում Սիդորովը, պատասխանելով սահմանին իրավիճակի սրման վերաբերյալ հարցին, նշել է, որ կողմերն իրենք են կարգավորում իրավիճակը:
«Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել: Հետեւաբար, ՀԱՊԿ-ի ուժային ներուժն ըստ էության չի կարող կիրառվել: Հուսով ենք, որ կողմերն ինքնուրույն կլուծեն խնդիրը եւ ցանկալի է, որ դա արվի խաղաղ ճանապարհով», - ասել է Անատոլի Սիդորովը:

Իր հերթին ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը նշել է, որ նախօրեին Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել՝ ասելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը տեղեկացվել են, սակայն Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին: «Ես կարծում եմ, որ հարցը սրանով փակված է», - ասել էր նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր