Վանաձորի «Պանտերա» գիշերային ակումբում ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ․ կան նաև վիրավորներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված գիշերային ակումբում հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայի հարվածից սպանված Վանաձորի բնակիչ 26-ամյա Էդմոն Սանթրոսյանի դին։
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինիս սպանելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները, իրացնելով ստացված օպերատիվ հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ, Լոռու մարզի ոստիկանություն են բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ 27-ամյա Գաբրիել Պ.-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ բացի սպանվածից կան նաեւ 3-ից ավելի վիրավորներ, որոնց ինքնությունը Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզում են։