Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

20 սեպ 2018 18:30

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի հայրը Հայաստանի վարչապետին խնդրում է ներողամիտ լինել և որդուն վերադարձնել ընտանիքին

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի հայրը Հայաստանի վարչապետին խնդրում է ներողամիտ լինել և որդուն վերադարձնել ընտանիքինՀուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը տղային վերադարձնելու խնդրանքով դիմում է Հայաստանի կառավարությանը և վարչապետին: Հանրային Հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականին տված հարցազրույցում Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆան, նշել է, որ տղան պատահաբար է հատել սահմանը:
«Տղաս սահմանը հատելու մտադրություն չի ունեցել: Այստեղ ընկերներ չունի, որովհետև դաշտում ենք, գյուղում ենք, մոր հետ անասուններին էր արածեցնում, իսկ այդ տարածքում սահմանը բաժանող որևէ գիծ չկա: Ինքն էլ չի հասկացել, որ Հայաստանի սահմանն անցել է: Իրեն հետաքրքիր էր, թե մի քիչ հեռվում ինչ կա, և քայլելով  բլուրն է բարձրացել վերևից նայելու համար»,-ասել է Մուստաֆան:
Հուլիսի 24-ին Հայաստանում հայտնված 16-ամյա թուրք հովվին ձերբակալել են ռուս սահմանապահները: Ումութ Օզմենը մինչ օրս Հայաստանում է:
«Բլուրը հենց բարձրացել է, զինվորները մեքենայով եկել բռնել են: Տղաս ոչ մի սխալ բան չի անի, քանի որ քոլեջում բազմաթիվ պատվոգրեր ունի, հարգանքով է բոլորի նկատմամբ , բայց մեկ է բռնել տարել են: Հիմա դպրոցները բացվել են, բոլորի երեխաները գնում են դպրոց, սակայն իմ տղան դեռ չի գնում: Մայրն էլ ամեն առավոտ տեսնում է դպրոց հաճախող երեխաներին ու տխրում լաց լինում»,-նշել է նա:
Թուրք գյուղացին տղային վերադարձնելու խնդրանքով դիմում է Հայաստանի կառավարությանը:
«Հայաստանի կառավարությանը և երկրի ղեկավարին աղաչում եմ, որ իմ երեխային որքան հնարավոր է շուտ բաց թողնեն, վերադարձնեն իր ընտանիքին Թուրքիա, որքան հնարավոր է  շուտ վերադառնա  իր սովորական կյանքին՝ դպրոց, քոլեջ: Իր մայրը աղաչում է, որ օգնեք հետ վերադարձնեն մեր տղային: Այս անհանգիստ վիճակից նա առողջապես վատ վիճակում է»,-նշել է տղայի հայրը: Մուստաֆա Օզմենի խոսքով, տղային տուն վերադարձնելը իրենց ընտանիքի երազանքն է:
Սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը  անչափահասների քրեակատարողական հիմնարկում հանդիպել է 16-ամյա տղային: Ախոյանը հերքում է թուրքական մամուլում շրջանառվող լուրերը,  թե Օզմենի պահման պայմանները անբավարար են:
«Երեխա է, ով պատահականությամբ սահմանը խախտել էր: Հանդիպեցի նրան, տեղի ունեցավ խոսակցություն, ջերմություն զգաց, զանգահարել էր ծնողներին ասել էր, որ իր մոտ ամեն ինչ լավ է»,-ասել է Արագած Ախոյանը:
Արագած Ախոյանը տեղեկացրեց, որ խոսել  համապատասխան պաշտոնյաների հետ  տղայի ճակատագրի հարցով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր