«Ժամանակ». Վարչապետի հրաժարականը՝ ԱԺ-ն լուծարելու միակ տարբերակ. ինչ է մտադիր անել Փաշինյանը

Փաշինյանը հասկանում է, որ իրեն չի հաջողվելու սահմանադրական փոփոխություններ իրականացնել, այս խորհրդարանը չի քվեարկի այդ փոփոխությունների օգտին: Խորհրդարանը լուծարելու միակ հնարավոր տարբերակը մնացել է իր հրաժարականը: Իսկ որպեսզի ՀՀԿ-ական մեծամասնությունը չկարողանա դավադրաբար վարչապետի այլ թեկնածու առաջադրել եւ անցկացնել, Փաշինյանը մտադիր է շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել եւ շրջափակել խորհրդարանի շենքը՝ թույլ չտալով, որ առնվազն երկու շաբաթ խորհրդարանը նիստ գումարի:
Նիկոլ Փաշինյանը այս ծրագիրը կիրականացներ հենց այսօրվանից, եթե չխանգարեր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում