Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել, ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ       Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին    

21 սեպ 2018 11:53

Թուրքիայում վարորդին դուրս են բերել մեքենայից, կապկպել, հետո թալանել 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար.տեսանյութ

Թուրքիայում  վարորդին դուրս  են բերել մեքենայից, կապկպել, հետո թալանել 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար.տեսանյութԹուրքիայում հանցախումբը Հայաստանից Նիդեռլանդներ ուղևորվող հայկական բեռնատար է թալանել:
Այս մասին հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն:
Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Քոջաելի քաղաքում, բեռնատարում եղել է 20 տոննա մոլիբդեն:
Հանցախմբի անդամները ներկայացել են որպես ոստիկաններ, վարորդին դուրս բերել մեքենայից, կապկպել, ապա թալանել բեռնատարը:
Հանցախումբը կազմված է եղել 7 անձից, որոնցից 4-ին հաջողվել է ձերբակալել:
Տեղեկության համաձայն՝ ձերբակալության ժամանակ հանցագործներն արդեն հասցրել էին իրացնել գողոնի մի մասը՝ ձեռք բերելով ավելի քան 800 հազար դոլար:
Հանցախմբում եղել են նաև Վրաստանի քաղաքացիներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր