Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

21 սեպ 2018 17:23

Արմեն Սարգսյանը՝ սև ու սպիտակի մասին

 Արմեն Սարգսյանը՝ սև ու սպիտակի մասին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է սևի ու սպիտակի շուրջ բանավեճին: «Իրականում սպիտակ գույնը մի գույն չի: Ֆիզիկա անցել եք դպրոցում, սպիտակ գույնը դա բոլոր գեղեցիկ գույների համախմբվածությունն է: Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գուները, նույնիսկ սևը: Առակի ցուցանումը թողնում եմ ձեզ, բայց պարզ ցուցանում ունի, որովհետև մեր ժողովուրդն իր պարզ հաղթանակներին հասել է, երբ բոլորս միասին ենք եղել»,- ասաց Արմեն Սարգսյանը: Հարցին, թե կա՞ն սև ուժեր, նախագահը պատասխանել է, որ չգիտի, այդ հարցի պատասխանը թողնում է լրագրողներին:
Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը մտահոգություններով հանդես եկավ, ինքը կիսո՞ւմ է նրա մտահոգությունները, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Մտահոգություններ ես միշտ ունեմ, որովհետև նախագահի պարտականություններից մեկն այն է, որ անընդհատ պետք է մտահոգություններ ունենա: Բայց ոչ թե պետք է իր ցանկացած զգացական մտահոգություններն արտահայտի, այլ պետք է երկրին նախապատրաստի վատթարագույն իրավիճակների համար: Հետևաբար, մտահոգություն ունեմ, բայց երկրորդ նախագահի հարցերը կտաք երկրորդ նախագահին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր