Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

21 սեպ 2018 19:18

52-ամյա կինը հարձակում է գործել մանկապարտեզի վրա՝ դանակահարելով երեխաների

52-ամյա կինը հարձակում է գործել մանկապարտեզի վրա՝ դանակահարելով երեխաներիՆյու Յորքի Քուինս շրջանում զինված հարձակում է տեղի ունեցել տեղի շուրջօրյա մանկապարտեզներից մեկի վրա, կա 6 տուժած, այդ թվում՝ 3 երեխա՝ գրում է AJC-ն։
Ըստ աղբյուրի՝ հարձակումն իրականացրել է 52-ամյա կին, նրա ձեռքում դանակ է եղել։
Հայտնի է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն մի երեխայի վնասվածքները բավականին լուրջ են։
Նշվում է, որ հարձակում գործած կինն արդեն ձերբակալված է։ Նրա քայլի դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է իրականացվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր