Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել, ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ       Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին    

22 սեպ 2018 10:02

«Հրապարակ».Մի կողմից Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում, մյուս կողմից եռանդուն պատրաստվում են ընտրություններին

 «Հրապարակ».Մի կողմից Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում, մյուս կողմից եռանդուն պատրաստվում են ընտրություններին«Հրապարակ» թերթը գրում է. «Մի կողմից Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում՝ հայտարարելով, որ կմտածեն, թե արտահերթ ընտրություն անցկացնելու հարցում ինչպես քվեարկեն, մյուս կողմից եռանդուն պատրաստվում են ընտրություններին։
Մեր տեղեկություններով, Ծառուկյանի հորդորով տարածքային կառույցների ղեկավարները սկսել են կարգի բերել գրասենյակները, աշխատանք տանել ընտրողների հետ։ Էջմիածնի մեր աղբյուրների փոխանցմամբ, պատգամավոր Հրանտ Դավթյանը վերջին շրջանում մոտ երեք տասնյակի հասնող գրասենյակներ է բացել, և գիշերային հավաքներ են կազմակերպվում գրասենյակներում, քննարկում արտահերթ ընտրությունների հարցը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր