Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

22 սեպ 2018 16:00

Ջրի 80 տոկոսը գողացվում է. Վարչապետ

Ջրի 80 տոկոսը գողացվում է. ՎարչապետՀՀ կառավարությունը խնդիր է ձևակերպել, որ Սևանա լճի ջրային պաշարը պետք է հանգիստ թողել, ինչի համար ջրային ռեսուրսները պետք է օգտագործվեն խնայողաբար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը բարձրացրեց ոռոգման ջուրը խնայողաբար օգտագործելու խնդիրը:
«Մեր կառավարությունը հստակ խնդիր է ձևակերպել, որ Սևանին պետք է հանգիստ թողել, ինչի համար ջրային ռեսուրսները պետք է օգտագործվեն խնայողաբար։ Սակայն դա այսօր տեղի չի ունենում: Ջրանցքներն այսօր լրիվ աղբավայրի են վերածվել: Հնարավոր է աղբահանությունը համայնքներում նորմալ չի արվում: Սա շղթայական օղակ է, եթե մի օղակում հարցը լուծվի, մյուսում՝ ոչ, խնդիրը չենք կարող լուծված համարել: Մեզ համակարգային լուծումներ ենք պետք»,-նկատեց վարչապետը:
Ներկաներից ոմանք բարձրացրին ջրի պակասի, ոչ արդյունավետ օգտագործման, խողովակների խնդիրը:
Վարչապետը նկատեց՝ պետք է շեշտը դնեն նրա վրա, որ շատ առաջարկներ արվեն հենց  համայնքների ղեկավարությունից: «Քայլերից առաջինը աշխատանքի և միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացումն է: Մեր պետական բյուջեն նման է մաղի, որի մեջ ջուրն ուզում են պահել: «Յոլա գնալու» տրամաբանությունը պետք է փոխել զարգանալու տրամաբանությամբ», նշեց Փաշինյանը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց՝ հիմա կառավարությունը զբաղվում է ջրային համակարգը փոփոխության ենթարկելու և ավելի արդյունավետ դարձնելու խնդրով: Մեր ուսումնասիրող խումբը եղել է բոլոր մարզերում, արձանագրել, որ ջրառը, որը պետք է ջուր տրամադրի ջրօգտագործողներին, մատակարարում է նաև գյուղերի ուղղությամբ: Կան խողովակներ, որոնք որևէ տեղ գրանցված չեն, ջուրը գնում է գյուղերի ուղղությամբ, և ոչ ոք չգիտի, թե ուր գնաց: Սա համարվում է կորուստ»,-նշեց նա:
Վարչապետը նկատեց՝ դա մեծ կորուստ է և հրավիրեց իրավապահների ուշադրությունը: Նա նշեց՝ ջրի 80 տոկոսը գողացվում է, սակայն այդ հարցը չի լուծվի, քանի դեռ գյուղացիների աչքի առաջ կոռուպցիոն սխեմաները գործում են, իսկ նրանք՝ լռում: Նշեց՝ պետք է փակել բոլոր այն խողովակները, որոնք ապօրինի կերպով ջուր են մատակարարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր