Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»          Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. «Ժողովուրդ»       Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի ՀՀ-ից․ «Հրապարակ»    

23 սեպ 2018 14:10

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, իսկ պատճառը շատ պարզ է. Վիկտոր Սողոմոնյան

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, իսկ պատճառը շատ պարզ է. Վիկտոր Սողոմոնյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ նշելով պատճառը: «Պատճառը շատ պարզ է. Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում, հետևաբար՝ երկրորդ նախագահը զրկված է քվեարկելու իրավունքից»,- հայտնեց Վիկտոր Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով երկրում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել:  Հուլիսի 27-ին երկրորդ նախագահը կալանավորվել էր, ավելի ուշ, Վերաքննիչ դատարանի որոշմամբ, անձեռնմխելիության հիմքով ազատ արձակվել: Սեպտեմբերի 4-ին ՀՔԾ քննիչը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախկին նախագահի անձնագիրը վարույթն իրականացնող մարմնում է: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր