Գնացի ընտրատարածք ու չկային թաղի «ուռոդները»՝ ծիծակ կոշիկներով, ագռավների պես կուչկա-կուչկա հավաքված.ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Էն զզվելի մասսան, որի դեմ միշտ ներկայացումներ եմ բեմադրել, որոնցից զզվել եմ, քննադատել, բացակայում էին: Գնացի ընտրատարածք ու չկային թաղի «ուռոդները»՝ ծիծակ կոշիկներով, ագռավների պես կուչկա-կուչկա հավաքված»,- անդրադառնալով երեկ տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին՝ ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը:
Թվարկելով նկատած փոփոխությունները՝ դերասանը նաև ասաց․«Այս անգամ մարդիկ քիչ էին, քանի որ մահացածները չէին եկել ընտրության»: Սիրո և համերաշխության մթնոլորտն իր տեղը զիջել էր քարոզարշավի ընթացքում, կարծում է Դանիելյանը, նշելով, սակայն, որ դա ընտրություններին բնորոշ հատկանիշ է. «Իրար վրա ցեխ շպրտելը քաղաքական գործիչներին բնորոշ հատկանիշ է»: Դերասանը նաև տեղեկացրեց, որ քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների բաժանելու հայտարարությունից հետո նա հանդիպել է Հայկ Մարությանին. «Ասացի, որ դու քաղաքական գործիչ ես, դերասան չես, որ ինչ ուզես ասես: Ես դրա համար չդարձա քաղաքապետ, որ ինչ ուզեմ՝ ասեմ: Բայց դե՝ ասաց, ին՞չ անենք, լավ արեց՝ ասաց»:
Մանրամասները՝ տեսանյութում: