Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար          Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը       Այո, Փաշինյանը «վախ է ծախում», բայց մենք նրա այդ «ապրանքի» գնորդը չենք.«Փաստ»    

24 սեպ 2018 18:25

Այս ընտրությունների արդյունքը և քաղաքացիների տված մանդատը որևէ կասկածի չի կարող ենթարկել. վարչապետ (տեսանյութ)

Հիմա շատ է քննարկվում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության թիվը, որը կազմում է 43 տոկոսը. շատերն ասում են՝ տեսեք, երեւանցիների կեսից ավելին չի մասնակցել ընտրություններին, եւ դրանից անում են քաղաքական հետեւություններ: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այդ փաստարկները մեղմ ասած ծիծաղելի են. «Նախ, Երեւանի ավագանու նախորդ տարի կայացած ընտրություններին ավելի քիչ մարդ է մասնակցել այն պայմաններում, երբ մարդիկ գազելներով, վարչական լծակներով, ընտրակաշառքով, ըստ էության, հարկադրաբար բերման են ենթարկվել ընտրատեղամաս: Երկրորդ, դուք գիտեք, որ մեր ընտրական ցուցակները չեն արտահայտում իրական պատկերը, որ գոյություն ունի, որովհետեւ մեր շատ հայրենակիցներ, որոնք նույնիսկ 20-25 տարի առաջ հեռացել են ՀՀ-ից, նրանք շարունակում են ընդգրկված լինել ընտրացուցակներում, թեեւ Հայաստանում չեն:
Երրորդ, ընտրակաշառքային ընտրություններում անկողնային, տարիքով մարդկանց նվաստացուցիչ պայմաններում ներկայացնում են ընտրական տեղամասեր քվեարկելու:
Իսկ այս անգամ որեւէ մեկը պարտադրված չի եղել գնալ տեղամասեր ու քվեարկել: Այս ընտրությունների արդյունքը եւ քաղաքացիների տված մանդատը որեւէ կասկածի չի կարող ենթարկել»,-ընդգծեց Փաշինյանը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր