Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու       Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում    

24 սեպ 2018 21:10

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը  քննարկել են մի շարք հարցերՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը Նիկոլ Փաշինյանը կարևորել է  հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և գոհունակություն հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակից: Վարչապետն անհրաժեշտ է համարել տնտեսական ոլորտում կապերի խորացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումը:
Նիկոս Անաստասիադիսը ջերմորեն է խոսել Հայաստանի և հայ ժողովրդի մասին ու ընդգծել, որ մեծապես կարևորում է երկկողմ գերազանց բարեկամական կապերի հետագա խորացումն ու ընդլայնումը:
Հայաստանի վարչապետը և Կիպրոսի նախագահն առևտրատնտեսական կապերի ընդլայնման գործում անհրաժեշտ են համարել բիզնես ֆորումի անցկացումն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը:
Հայ-կիպրական փոխգործակցության խթանման գործում կողմերը կարևորել են Կիպրոսի հայ համայնքի դերը և համոզմունք հայտնել, որ այն կարող է կամուրջ հանդիսանալ հատկապես տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու հարցում: Նիկոլ Փաշինյանը և Նիկոս Անաստասիադիսը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և կիպրական խնդրի կարգավորմանն ուղղված հարցեր ու կարևորել խաղաղ բանակցությունների միջոցով հիմնախնդիրների լուծումը: Զրուցակիցներն առանձնակի կարևորել են նաև միջազգային տարբեր հարթակներում համագործակցությունը:
Նիկոս Անաստասիադիսը վարչապետ Փաշինյանին հրավիրել է այցելել Կիպրոս իրեն հարմար ժամանակահատվածում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր