Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

26 սեպ 2018 10:36

«Ժամանակ».Պաշտոն է ստացել Պզոյի խմբավորման գործով դատապարտվածը.իսկ ինչու է փոխել անունն ու հայրանունը

«Ժամանակ».Պաշտոն է ստացել Պզոյի խմբավորման գործով դատապարտվածը.իսկ ինչու է փոխել անունն ու հայրանունը«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ օպերատիվ վարչությունում կառուցվածքային եւ կադրային փոփոխություններ են։ Մեզ հասած տեղեկություններով՝ օպերվարչությունում բաժնի պետի տեղակալի պաշտոն է ստացել հայտնի քրեական հեղինակություն Պզոյի՝ Արմեն Ղազարյանի գլխավորած հայկական հանցավոր խմբավորման անդամների գործով դատապարտված եւ օրերս ազատ արձակված Արթուր Եպիսկոպոսյանի եղբայրը՝ Պարույր Եպիսկոպոսյանը։

Ուշագրավ է, որ վերջինիս անունն ու հայրանունը նույնն է՝ Պարույր Պարույրի Եպիսկոպոսյան։ Մինչդեռ նրա հայրը ոստիկանության գնդապետ, Նոր Նորքի նախկին ոստիկանապետ, 2018-ից «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի Երեւանի վագոնալոկոմոտիվային դեպոյի պետի տեղակալ Զարմիկ Եպիսկոպոսյանն է, իսկ նրանց հորեղբայրը ԱԱԾ նախկին պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանն է։
Այսինքն` ՊԵԿ հնաբնակ պաշտոնյան, որին ներսում բոլորը Պաշ են ասում եւ ճանաչում որպես հայտնի կոռուպցիոների, անհասկանալի պատճառներով փոխել է իր անունն ու հայրանունը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ եղբոր օրինակով ներքաշված է ինչ-որ հանցավոր գործողությունների մեջ ու քրեական հետապնդումից խուսափելու պատճառով փոխել է իր անունն ու հայրանունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր