Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

26 սեպ 2018 13:27

Տիգրան Բալայանը՝ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասին

Տիգրան Բալայանը՝ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու մասինԱյսօր ԱԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, որ չեղարկվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի դիվանագիտական անձնագիրը:

«Այս պահի դրությամբ չեղարկվել է 254 դիվանագիտական անձնագիր, որոնք մեր կոչերից ու հորդորներից հետո չեն վերադարձվել», — ասաց Բալայանը։
Վերջինս նշել է, որ չի կարող ասել, թե կոնկրետ ովքեր են դիվանագիտական անձնագրեր ունեցել, քանի որ այդ տեղեկությունը պաշտպանված է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով։
Նա նաև նշեց, որ ավելի քան 100 անձնագրեր կամավոր վերադարձվել են։
Ինչպես ավելի վաղ մամուլը գրել էր, որ Հայաստանի հավաքականի ավագ և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից։
Նշենք, որ ՀՀ արտգործնախարարությունը 254 դիվանագիտական անձնագիր է չեղարկել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր