Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

26 սեպ 2018 14:34

Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաները բացառապես հայկական են. ԱԳՆ

Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաները բացառապես հայկական են. ԱԳՆԱյսօր տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողներին  ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց. որ Հայաստանում որևէ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան.

«Տեղեկություններ են տարածվում, որ Ռուսաստանի փորձագետներին թույլ է տրվել մուտք գործել Հայաստանում գործող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ: Ուզում եմ փաստել, որ Հայաստանի տարածքում ոչ ամերիկյան, ոչ էլ այլ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան: Դրանք բացառապես հայկական են: Այո, Ռուսաստանի փորձագետները այցելել են այդ լաբորատորիաներ: Դա բնական գործընթաց է գործընկեր երկրների համար»,- ասաց Բալայանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր