Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

26 սեպ 2018 20:50

Չափազանց հաճախակի սեքսը մահվան է հանգեցնում. գիտնականներ

 Ավստրալիայում հայտնաբերված գիշատիչ պարկավոր կենդանիների ուսումնասիրությունը գիտնականներին թույլ է տվել չհուսադրող եզրակացություն անել. հագեցած սեռական կյանքը ոչ միայն վնասում է կենդանիներին, այլ բառացիորեն կարող է խաչ քաշել ամբողջական տեսակների գոյության վրա: Գիտնականները պարզել են, որ Քվինսլենդ նահանգում հայտնաբերված կենդանիները իսկական սեքս-մարաթոններ են կազմակերպում և զուգավորվում են օրական 14 ժամ՝ տարբեր էգերի հետ:
Վերլուծելով կենդանիների օրական ակտիվությունը, Քվինսլենդի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ տղամարդու հատուկ հորմոնների չափազանց մեծ ծավալով արտադրությունը, անընդհատ զուգավորումը և զուգավորվելու իրավունքի համար մյուս արուների հետ պայքարը բերում են արուի աստիճանաբար հյուծման և դրան հաջորդող մահվան:
Ի տարբերություն էգերի, որոնց կյանքի տևողությունը մոտ երկու տարի է, ավստրալիական գիշատիչ պարկավորների արուները երկու անգամ քիչ են ապրում և մահանում են մեկ տարեկանը չբոլորած:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր