Ոչ ոք բավարար ուժ չունի Գազայի բնակիչներին հազարավոր տարիներ իրենց պատկանող հավիտենական հայրենիքից հանելու համար          Ասում եք՝ ասեք, կանենք, ասում ենք, չեք անում, ուրեմն գնացեք, ով կարողանում է անել, ինքը կգա կանի, լարված իրավիճակ Հաղթանակ թաղամասում       Հարկային փոփոխությունների նախագծի հեղինակը Ֆինանսների նախարարն է, որը կոռուպցիոն ռիսկեր պարունակող խնդիրներ ունի    

27 սեպ 2018 13:57

Պետությանը վնաս պատճառած գումարների հետբերման պրոցեսի մեջ ենք. Դավիթ Սանասարյանը՝ գումարները պետբյուջե վերադարձնելու մասին

Պետությանը վնաս պատճառած գումարների հետբերման պրոցեսի մեջ ենք. Դավիթ Սանասարյանը՝ գումարները պետբյուջե վերադարձնելու մասին«Այս պահին մենք պետությանը վնաս պատճառած գումարների հետբերման պրոցեսի մեջ ենք, իրավապահների հետ աշխատանքներ ենք տանում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: 
«Հայրենիք-Սփյուռք ՊՈԱԿ-ից արդեն 48 մլն դրամի վերադարձ եղել է պետական համապատասխան հաշվի վրա: Արդեն գոյություն ունի ժամանակացույց է սահմանվել, որ կարճ ժամանակում մնացածն էլ կվերադարձվի»,- ասաց Սանասարյանը և ընդգծեց՝ կարող է պաշտոնապես ասել, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում 1,5 մլդ գումար հետ կբերվի պետբյուջե:

Սանասարյանն ասաց նաև. որ այս պահին «Մերոնք» հաղորդաշարի հետ կապված հարցեր կան և իրավապահները դա են ճշտում։
Անդրադառնալով հարցին, թե որտեղի՞ց են գումարները հետ բերվելու, Սանասարյանը նշեց՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն և «Լուսանշան» ՊՈԱԿ-ը:
Հարցին՝ արդյո՞ք գումարները վերադարձնելուց չեն ընդդիմանում՝ Սանասարյանը պատասխանեց․
«Սկզբում ընդդիմանում են, բայց ամեն ինչ հիմնավոր տեսնելուց հետ իրենք ավելի շահագրգռված են գումարները վերադարձնում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր