Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մայիսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են       Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»    

27 սեպ 2018 14:32

Այսուհետ ԴԱՀԿ-ը կկարողանա արգելափակել պարտապանի միայն մեկ հաշիվը

Այսուհետ ԴԱՀԿ-ը կկարողանա արգելափակել պարտապանի միայն մեկ հաշիվըՀՀ կառավարության որոշմամբ՝ այսուհետև Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կկարողանա արգելանքի տակ դնել պարտապանի միայն մեկ հաշիվը:
Կառավարություն այսպիսի օրենքի նախագիծ էին ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Գևորգ Գորգիսյանն ու Հայկ Կոնջորյանը:
Նախագծով նախատեսվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 46-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որոնց դրույթների համաձայն՝ պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան արգելանք դնելու հաջորդ օրը, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հարկադիր կատարողին պետք է տեղեկացնի, որ պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանք է դրված, իսկ  ԴԱՀԿ ծառայությունն էլ մի հաշվում թողնի, մյուս հաշիվները՝ արգելանքից հանի: Այսինքն՝ չստացվի այնպես, որ մի քանի հաշիվներ արգելանքի տակ դրվեն, եւ, փաստորեն, հայցագնի չափից ավելի մեծ գումար արգելանքի տակ լինի»,-ասաց Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:
Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք կողմ են գաղափարին, սակայն ունեն որոշակի նկատառումներ:
«Կարծում ենք՝ հաշվի ընտրության հնարավորությունը պետք է թողնել պարտապանին: Հարկ է նկատի ունենալ նաև, որ հնարավոր են դեպքեր, երբ պարտապանը միևնույն բանկում ունի միաժամանակ դրամային և արժութային հաշիվներ կամ ավանդներ: Այս դեպքում նախագծում կարգավորման կարիք ունի նաև հաճախորդի միջոցների նկատմամբ բանկի կողմից արգելադրում իրականացնելու հաջորդականությունը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է համագործակցել օրենքի նախագծի հեղինակների հետ՝ ներկայացված դիտողություններին համապատասխան համապարփակ լուծումներով օրենքի նախագիծը լրամշակելու նպատակով»,- ասաց Հովհաննիսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր