Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

27 սեպ 2018 16:30

Լավրովը հայկական արմատներ ունի. Le Figaro-ի անդրադարձը՝ ՌԴ արտգործ նախարարին

Ֆրանսիական «Le Figaro» թերթը հրապարակել է հոդված ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներակայցուցիչ Մարիա Զախարովայի մասին` անվանելով նրան Սերգեյ Լավրովից հետո ամենահեղինակավոր դիվանագետը Ռուսաստանում: Այս մասին գրում է Rusarminfo-ն:
«Առաջին տեղում, բնականաբար, Սերգեյ Լավրովն է՝ ռուսական դիվանագիտության դեմքը, ով 15 տարի է հայտնի է ողջ աշխարհում: Արտասովոր մտքի տեր այս մարդը ծնվել է Վրաստանում, ինչպես Ստալինը, բայց նա ունի հայկական արմատներ: Շատերն են համաձայն, որ նա կմնա Ռուսաստանի պատմության մեջ, որպես հզորագույն նախարար արտաքին գործերի: Ինչ էլ որ լինի, նրա կողքին մենք տեսնում ենք 42-ամյա Մարիա Զախարովային: Նա իրենից ներկայացնում է Պուտինի մյուս հայացքը արտաքին քաղաքականությունում», — գրում է Le Figaro:
Հոդվածում նաև խոսվում է Զախարովայի և Լավրովի հարաբերությունների մասին: Զախարովան թերթին տված հարցազրույցում ասել է, որ ինքը և Լավրովը մտածում և գործում են միանման:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր