Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

27 սեպ 2018 20:22

Իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերից մեկին դատարանն ազատ է արձակել

Մոսկվայի Բասմանյան դատարանը փոխել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերից միջնեկի՝ Անգելինայի խափանման միջոցը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Բավարարել Անգելինա Խաչատրյանի հանդեպ խափանման միջոց ազատազրկումը որոշակի գործողությունների արգելքով փոփոխելու մասին քննչական մարմինների միջնորդությունը՝ մինչեւ 2018թ․ դեկտեմբերի 28-ը»,- ասվում է դատավճռի մեջ։
Դատարանի որոշման համաձայն՝ մեղադրյալին արգելվում է գիշերային ժամերին լքել բնակության վայրը, շփվել որեւէ մեկի հետ՝ բացի քննիչից եւ մոտ հարազատներից, օգտագործել համացանց, բջջային կապ, շփվել քույրերի հետ։
Ավագ եւ կրտսերի քույրերի վերաբերյալ նմանատիպ միջնորդությունը դատարանը կքննարկի մոտ ժամանակներս։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր