Մարզպետը կանչեց իր կաբինետ և ասաց, որ աշխատանքից ազատվեմ. «Արտաշատ ՋՕԸ» տնօրեն
«Արտաշատ ՋՕԸ» տեղամասային շուրջ
12 աշխատակիցներ մի քանի օր է, որ գործադուլ են հայտարարել ի պաշտպանություն «Արտաշատ ՋՕԸ» տնօրենի տեղակալ Կոլյա Սահակյանի: Իսկ Կոլյա Սահակայնի խոսքերով ՝ իրեն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ապօրինի և անհիմն կերպով ազատել է աշխատանքից. «Մարզպետը կանչեց իր կաբինետ և ասաց, որ աշխատանքից ազատվեմ»,- Hayacq.com-ի հետ զրույցում ասաց նա, իսկ մեր այն հարցին թե, որ հիմքով է նման կերպ վարվել, քանի-որ մարզպետը նման լիազորություններ չունի վերջինս ավելացրեց. «Գիտեք ես լսել եմ, որ իր փեսային է ուզում իմ փոխարեն նշանակել: Ամեն դեպքում նա որևէ իրավունք չունի ինձ աշխատանքից հեռացնելու, ես դիմել եմ դատարան իմ իրավունքներին տեր կանգնելու և իմ աշխատանքը վերականգնելու նպատակով»:
Մենք ավելի ուշ տեղեկացանք, որ անվստահության հիմքով Կոլյա
Սահակյանին հեռացրել են իր զբաղեցրած պաշտոնից: Մեզ հաջողվեց զրուցել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի
հետ, ով վերոհիշյալ խնդրի հետ կապված մասնավորապես ասաց. «Այո տեղյակ եմ, որ գործադուլ
են արել մի խումբ աշխատողներ ՋՕԸ-ի պետի տեղակալին պաշտպանելու
նպատակով, սակայն ժողովուրդը Կոլյաից էլ է դժգոհում»,-նկատեց մարզպետը:
Հ.Գ. վերոհիշյալ խնդրի հետ կապված Hayacq.com-ը լրացուցիչ տեղեկատվություն կներկայացնի առաջիկայում: