ԱՄՆ-ն Իրանին հասցված հարվածների վրա ծախսել է մոտ 100 միլիարդ դոլար          «Գազել»-ից մեղվափեթակի կափարիչը ընկել է ճանապարհին, բախվել են «Kia» և «Opel», վիրավnր կա       Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա    

28 սեպ 2018 10:42

«Իրատես». «Շատ երկրներում նման միջադեպերը կարող են հանգեցնել անգամ ամբողջական իշխանության հրաժարականի». փորձագետներ

«Իրատես». «Շատ երկրներում նման միջադեպերը կարող են հանգեցնել անգամ ամբողջական իշխանության հրաժարականի». փորձագետներ«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման հանգամանքները պարզելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովն արդեն իսկ միջազգային փորձագետների հետ քննարկել է այդ ձայնագրության տեխնիկական և արդարադատության խոչընդոտման խնդիրները՝ միջազգային փորձը կիրառելու տեսանկյունից։


Միջազգային փորձագետները օրինակ են բերել Վրաստանը, երբ նույնական հանձնաժողովը քննության էր առել անչափահասի սպանության գործը, և Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական էր տվել. «Շատ երկրներում նման միջադեպերը կարող են հանգեցնել անգամ ամբողջական իշխանության հրաժարականի»,-  տեսակետ են հայտնել փորձագետները։
Ի դեպ, իրավապահ մարմինների «շուրջ» տեղի ունեցող բոլոր կարգի զարգացումներից հմտորեն խուսանավող, «խաղից բացակայող» ՀՀ գլխավոր դատախազի անմիջական պատասխանատվության ներքո է բոլոր, այդ թվում՝ Քոչարյանի և Խաչատուրովի գործերի վերահսկողությունը, ինչի մասին նա ցայսօր որևէ բառ չի արտաբերել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր