Այնուամենայնիվ Բելառուսը կշարունակի համագործակցել Ադրբեջանի հետ՝ կատարելով «Պոլոնեզի» վաճառք
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում այսօր մեկնարկած ԱՊՀ մասնակից երկրների գագաթնաժողովում Բելառուսի՝ Ադրբեջանին «Պոլոնեզ» հեռահար հրթիռային համալիրի խմբաքանակի վաճառքի մասին քննարկում Հայաստանի և Բելառուսի ղեկավարների միջև չի լինի:
Այս մասին ասում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը.«Եթե լինեն ապա միայն կուլիսային քննարկումներ: Սա, ամեն դեպքում ՀԱՊԿ գագաթնաժողով չէ, և այդ հարցը ԱՊՀ գագաթնաժողովի օրակարգ մտնել չի կարող»:
Քաղաքագետն ամեն դեպքում կարծում է, որ Բելառուսը կշարունակի համագործակցել Ադրբեջանի հետ՝ կատարելով «Պոլոնեզ» հեռահար հրթիռային համալիրի վաճառք:
Հիշեցնենք, որ այս պահին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Ներկա են նաև Հայաստանի և Բելառուսի ղեկավարները:
Հայաստաննն ու Բելառուսն անդամակցում են նաև ՀԱՊԿ-ին, որն իրենից ենթադրում է նաև խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդումը:
Հիշեցնենք նաև, որ Razm.info կայքի վերլուծաբանները դեռ օգոստոսին պարզել էին, որ Ադրբեջանը բելառուսական «Պոլոնեզ» հեռահար հրթիռային համալիրի նոր խմբաքանակ է ստացել: