Խաչատուրովի լիազորությունների վաղաժամ դադարեցման գործընթացը սկսված է
![Խաչատուրովի լիազորությունների վաղաժամ դադարեցման գործընթացը սկսված է Խաչատուրովի լիազորությունների վաղաժամ դադարեցման գործընթացը սկսված է](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-09/medium/1538132293_kh.jpg)
Այդ մասին ria.ru-ին ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:
«Ռուսական կողմը, ինչպես և մյուս անդամ պետությունները, հետաքրքրված են նրանում, որ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը նվազագույն կերպով անդրադառնա ՀԱՊԿ գործունեության սահուն ընթացքի և արդյունավետության վրա»,-նշել է պաշտոնյան:
Պանկինի խոսքով՝ հայկական կողմը նախաձեռնել է Խաչատուրովի՝ այս պաշտոնում լիազորությունների վաղաժամ դադարեցում: tert.am-ի փոխանցմամբ՝ գործընթացն արդեն սկսված է ու իրականացվում է ՀԱՊԿ շրջանակում գոյություն ունեցող գործընթացների համաձայն:
Պաշտոնյան հավելել է, որ ներկայում ՀԱՊԿ-ի աշխատանքն ընթանում է առանց խափանումների, բոլոր ընդունված որոշումներն ըստ ծրագրվածի իրագործվում են:
Փոխնախարարի խոսքով՝ կառույցի գործունեության բազմամյա փորձը տալիս է վստահությամբ ապագային նայելու բոլոր հիմքերը:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ իշխանությունները «Մարտի 1»-ի գործի շրջանակում Խաչատուրովին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էին առաջադրել: Ավելի ուշ դատարանը նրան ազատ էր արձակել գրավի դիմաց: Այնուհետև Հայաստանը ՀԱՊԿ անդամներին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարին փոխարինելու գործընթացը: