«Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի համար չնախատեսված հատվածով ճանապարհն անցնող երկու կնոջ          Թրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին աշխարհի շուրջ 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից. AP       «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, կան տուժածներ    

28 սեպ 2018 15:15

Ահա թե ինչու են ընթրիքին Փաշինյանին նստեցրել սեղանի ծայրին

Ահա թե ինչու են ընթրիքին Փաշինյանին նստեցրել սեղանի ծայրինՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, պարզաբանելով, թե ինչու է Դուշամբեում ԱՊՀ երկրների ղեկավարների պատվին Տաջիկստանի նախագահի տված ընթրիքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նստել սեղանի ծայրին, հայտնել է.

«Քանի որ երկու Ա-ով երկիր կա, և հավասարություն պիտի պահպանվեր, ոչ թե մեկով սկսեր, մյուսով ավարտվեր, երկու Ա-ով սկսվողներին նստեցրել են սեղանի գլխին»:

Սեղանի մյուս ծայրին, ըստ նրա, պետք է նստեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն նա չի մասնակցել: Ընթրիքի լուսանկարը ակտիվորեն տարածվում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, օգտատերերը նկատում են, որ Նիկոլ Փաշինյանը նստած է ծայրում՝ մեկուսացած ընթրիքին հրավիրված երկրների առաջնորդներից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր