Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 20-ի համար          Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ . «Ժողովուրդ»       Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի․ «Հրապարակ»    

28 սեպ 2018 16:47

Ֆազի եղբայրը գրավի դիմաց ազատ է արձակվել

Քրեական հեղինակություն Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գրիգորի Գրիգորյանը, 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը բավարարվել է: Միաժամանակ նրա պաշտպանը գրավի միջնորդություն է ներկայացրել դատարան, որը կրկին բավարարվել է, և դատարանը Գրիգորյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառել գրավը:

Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, քրեական հեղինակություն Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի եղբայր՝ Գրիգոր Գրիգորյանը ձերբակալվել է ոստիկաններին դիմադրություն ցույց տալու կասկածանքով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր