Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

28 սեպ 2018 16:00

Կենդանակերպի նշաններ, ովքեր վառ բնավորություն ունեն

Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները լի են էներգիայով, գրավիչ են, ուժեղ:
Խոյ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ուժեղ բնավորություն ունեն:
Կարողանում են նպատակասլաց, վառ, ակտիվ, հետաքրքիր լինել: Երբեք անգործ չեն մնում, միշտ ինչ-որ բան են անում, ձգտում որևէ բանի: Գրավիչ են, գրեթե միշտ առաջատար դիրք են զբաղեցնում:
Առյուծ: Առանձնանում են ազնվությամբ, հպարտությամբ, հրաշալի վարվելակերպով: Կարողանում են իրենց շահեկան դիրքից ներկայացնել: Վառ բնավորություն ունեն, ընդգծված արտաքին տեսք: Կրքոտ են, շփվող, ուժեղ:
Կարիճ: Կենդանակերպի ամենահետաքրքիր նշաններից մեկը, որին հակադիր հատկություններ են բնորոշ: Կարիճները միևնույն ժամանակ՝ տաքարյուն են և սառը: Նպատակասլաց են, հմայիչ, ուժեղ, միշտ գիտեն՝ ինչ են ցանկանում:
Աղեղնավոր: Ցանկացած աշխատանքի հետաքրքրությամբ են մոտենում, այն ամբողջ հոգով անում: Հետաքրքիր մարդիկ են, ովքեր սիրում են ռիսկի դիմել, մշտապես արկածների են ձգտում, բաց են աշխարհի առաջ:
Այծեղջյուր:  Արտաքինից դաժան են թվում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նպատակասլաց են, համառ, կարողանում են իրենց պոտենցիալը թաքցնել զսպվածության և համեստության դիմակի տակ: Կարողանում են պնդել իրենց դիրքորոշումը, մինչև վերջ գնալ՝ նպատակին հասնելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր