Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

28 սեպ 2018 20:50

ԼԳԲՏ անդամը դատի կտա Հանրային հեռուստաընկերությանը

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնություն կազմակերպած քննարկման ժամանակ, որը նվիրված էր ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Հանրային հեռուստաընկերության հետագա գործունեությանը և խնդիրներին, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ Գարիկ Ամրիկյանը հայտարարեց, որ առաջիկայում դատական հայց կներկայացնի Հ1-ի դեմ։
Մանրամասնելով պատճառները՝ Գ. Ամրիկյանը փաստեց, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հանրային հեռուստաընկերության մի մեծ խումբ փնտրում էր տրանսգենդեր անձանց, որպեսզի նկարահանեին սեռափոխության մասին պատմող հաղորդաշարում։ Վերջինս համաձայնել է նկարահանվել հաղորդաշարում։
«Ես եմ եղել այն անձը, որը գնացել է այդ հաղորդմանը, որը խոսել է իր ցանկություններից և կյանքից։ Հաղորդումը պետք է երկու շաբաթ անց հեռարձակվեր, առ այսօր հաղորդումը եթեր չի հեռարձակվել։ Ես պարզապես դատական հայցով կներկայանամ Հանրային հեռուստաընկերության դեմ այս գործի շրջանակներում»,- ասաց Գ. Ամրիկյանը։
Նա հորդորեց, որ Հ1-ը համալրեն պրոֆեսիոնալ աշխատողներով, ավելին, ըստ նրա՝ աշխատակիցներն էլ պետք է հոմոֆոբիաներից զերծ մարդիկ լինեն.
«Խնդրում եմ, հոմոֆոբիաները վերացնենք, աշխատեք այդ ուղղությամբ, մենք չենք ասում՝ մեր ձայնն առաջ տարեք, մեր ձայնը լավ էլ հասանելի է, որտեղ ուզում ենք, այնտեղ հասանելի է։ Յուրաքանչյուր նման բան խանգարելու է նոր Հայաստանի կայացման գործին»,- հայտարարեց նա և դուրս եկավ դահլիճից։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր