Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

01 հոկ 2018 09:48

Տեսանյութ. Terrafugia-ն հոկտեմբերին կսկսի ընդունել աշխարհում առաջին թռչող ավտոմեքենաների պատվերները

Տեսանյութ. Terrafugia-ն հոկտեմբերին կսկսի ընդունել աշխարհում առաջին թռչող ավտոմեքենաների պատվերներըՉինական Geely ավտոկոնցեռնին պատկանող Terrafugia ամերիկյան ընկերությունն աշխարհում առաջին թռչող ավտոմեքենաների նախնական պատվերները կսկսի ընդունել այս տարվա հոկտեմբերին:
Ավտոմեքենան իրենից ներկայացնում է հիբրիդային բենզինա-էլեկտրական թռչող սարք: Ինչպես հայտնել է Terrafugia-ի գործադիր տնօրեն Քրիս Ջարանը, պատվիրատուներին դրա մատակարարումները կսկսվեն 2019 թվականին: Թռչող ավտոմեքենան տեղավորում է երկու մարդու:

Թռիչքի ռեժիմից անցումը ցամաքային երթեւեկության տեւում է ընդամենը մեկ րոպե, ընդ որում մեքենային օդ բարձրանալու եւ վայրէջքի համար անհրաժեշտ է թռիչքավայրէջքային գոտի: Թռչող ավտոմեքենաների առաջին խմբաքանակը վաճառվելու է ԱՄՆ-ում: Մեքենայի վերջնական գինը դեռեւս որոշված, հայտնում է «Սինհուա» գործակալությունը: Ջարանը նշել է, որ թռչող ավտոմեքենայի հաջորդ մոդելը՝ TF-2-ը, որն իրականացնելու է ուղղահայաց թռիչք ու վայրէջք, նույնպես կներկայացվի այս տարվա հոկտեմբերին, իսկ վաճառքում կստացվի 2023 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր