Տեսանյութ.Մենք կողմ ենք սահմանների սահմանազատմանը, բաց լեգիտիմ սահմանների, որը հանդիսանում է առաջին հանրապետության սահմանները          Տեսանյութ. Երբ խոսում ենք անվտանգության մասին, ապա ամեն ինչ սկսվում է կրթությունից, դպրոցից       Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են ԼՂ    

01 հոկ 2018 12:08

Խորհրդարանում մենք առնվազն վստահելի իրավիճակ չունենք.Փաշինյանը հույս ունի, որ քաղաքացիները կրկին դուրս կգան փողոց աջակցելու իրեն

Խորհրդարանում մենք առնվազն վստահելի իրավիճակ չունենք.Փաշինյանը հույս ունի, որ քաղաքացիները կրկին դուրս կգան փողոց աջակցելու իրեն Հայաստանում բարեփոխումներին զուգընթաց քաղաքական կայունություն պետք է ապահովել ներդրողներին ներգրավելու համար: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ կերպ հնարավոր կլինի լուրջ թափ հաղորդել տնտեսության զարգացմանը:
Փաշինյանի խոսքերով, քանի դեռ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունեցել, տնտեսությունը, բիզնեսը շունչը պահած վիճակում է լինելու: Վարչապետը նշեց, որ բիզնեսը պետք է իմանա, որ 5 տարի ժամկետով ունի խորհրդարանական կայուն մեծամասնություն, որը աշխատելու է կառավարության հետ. «Այս վերջին ամիսները ցույց տվեցին, որ խորհրդարանում մենք առնվազն վստահելի իրավիճակ չունենք»:
Բացի դրանից, վարչապետ Փաշինյանի պնդմամբ, այսօր հստակ ժողովրդական պահանջ է ձևավերվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով, և ինքն այսօրվանից աշխատանքային կարգով խորհրդարակցությունն է սկսելու խորհրդարանական ուժերի հետ:
Կառավարության ղեկավարը հույս հայտնեց, որ քաղաքական ուժերի հետ հնարավոր կլինի համաձայնության գալ և քաղաքացիների օգնությանը դիմելու անհրաժեշտությունը չի լինի. «Չնայած եթե կլինի այդպիսի անհրաժեշտություն, հույս ունեմ, որ բոլորդ պատրաստ կլինեք ձեր աջակցությունը ցուցաբերել այս կամ այն ձևով»:
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր