Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

01 հոկ 2018 14:34

Ալիևը չի՞ վստահում Փաշինյանին. հանձնարարել է շփման գծում ավելի լայնորեն կիրառել հատուկ տեխնիկական միջոցներ

Ալիևը չի՞ վստահում Փաշինյանին. հանձնարարել է շփման գծում ավելի լայնորեն կիրառել հատուկ տեխնիկական միջոցներԴուշանբեից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են երկրների  պաշտպանության նախարարություններին հանձնարարություն տալ, որ կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանին լարումը նվազեցնելու համար:
Սակայն շաբաթ օրը` այս պայմանավորվածություններից հետո, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել ադրբեջանական բանակի հրամանատարական կազմի հետ և ներկայացրել Ալիևի հանձնարարականները, որոնք հիմնված են առաջնագծում իրավիճակի վերջին վերլուծությունների վրա. հայտնում է Trend-ը:
Այսպես` Ալիևը հանձնարարել է ավելի լավ ռազմական հերթափոխ իրականացնել և  հատուկ տեխնիկական միջոցներն ավելի լայնորեն կիրառել շփման գծում` անձնակազմի անվտանգության առավելագույն ապահովման համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր