Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

01 հոկ 2018 22:21

Ռուսաստանաբնակ հայ գործարարներին վստահություն չի ներշնչել Տույի և Ավոյի ներկայությունը

Ռուսաստանաբնակ հայ գործարարներին վստահություն չի ներշնչել  Տույի և Ավոյի ներկայությունըՏավուշի մարզպետ Վահե Ղալումյանը դեռևս ամիսներ առաջ վստահեցնում էր, որ սեպտեմբերին սպասվում է  տավուշցի ռուսաստանաբնակ  հայերի այցը, ովքեր ներդրումներ  կիրականացնեն հայրենի Տավուշում:  Բայց  ինչպես հայտնի  է տեղի ունեցած համաժողովի արդյունքները գոհացուցիչ չեն եղել, քանի-որ ներկաներից հաշված մարդիկ են ներդրումային առաջարկներ արել: Ներկա գործարարներին անհանգստացրել է մի շարք հարցեր, սակայն առաջնայինը մնացել է հարկային քաղաքականությունը, թե ո՞ր ոլորտներում կարող են կատարել ներդրումներ և որքա՞ն կլինի հարկերը: 
 
Ըստ Hayacq.com-ի տեղեկությունների գործարար շրջանակի հանդիպմանը ներկա է լինում նաև Արթուր Ղազարյանը (Քանաքեռցի Տույ) մականվամբ քրական հեղինակությունը, ով նախկինում ակտիվ մասնակցություն է ունեցել իր հայրենի Բերդի տարածաշրջանում տեղի ունեցող ընտրություններին: Նախորդ տարի  Բերդի խոշորացված համայնքապետի ընտրությունների ժամանակ  սատարել է հանրապետական՝  «Արծվանիկ» անտառտնտեսության ղեկավար Ավետիք Ադամայնին, ում անունը նույնպես կապված է տարբեր աղմկահարույց քրեական  պատմությունների հետ: Ավետիք Ադամայնը չնայած  տարբեր մանևերների չկարողացավ հաղթահարել ընտրապայքարը և պարտություն կրեց: Իսկ ընտրապայքարից  հետո շատ չանցած նրա  անտառտնտեսությունում  անցկացված ստուգումների  արդյունքում՝ 7 տեղամասերից միայն մեկում բացահայտվել էր շուրջ 100.000  իսկ մյուսում ՝ Գանձաքար-Իծաքար տեղամասում էլ շուրջ 70.000 ապօրինի ծառահատումներ:
 
Այժմ էլ որպես գործարար է հանդես գալիս, Ադամյանի ընկեր Տույը և գործող իշխանությունների կողքին կանգնելով իրեն աջակցությունը հայտնում: Դրսի գործարարներից շատերը հիասթափվել են  այդ հանդիպումից, քանի որ չեն վստահում  նրանց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր