Տեսանյութ. Մինչ հեղափոխությունը եվրոպահայ երիտասարդների մոտ անտարբերություն կար, մարդիկ հեռվանում էին Հայաստանից
![Տեսանյութ. Մինչ հեղափոխությունը եվրոպահայ երիտասարդների մոտ անտարբերություն կար, մարդիկ հեռվանում էին Հայաստանից Տեսանյութ. Մինչ հեղափոխությունը եվրոպահայ երիտասարդների մոտ անտարբերություն կար, մարդիկ հեռվանում էին Հայաստանից](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-10/medium/1538431395_karo-hakobyan.jpg)
Կարո Հակոբյանը նշեց, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների որակական փոփոխությունների համար ստեղծվել են ամենալավ հնարավորությունները. «Այսքան տարիներից հետո հասել է մի ժամանակաշրջան,
երբ կարիք կա վերանայելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, և դնելու հիմքի վրա, որը կծառայի ընդհանուր շահերին։ Հեղափոխությունն առիթ եղավ, որ Սփյուռքն արթնանա թմբիրից։ Մինչ հեղափոխությունը՝ եվրոպահայ երիտասարդների մոտ անտարբերություն կար, մարդիկ հեռվանում էին Հայաստանից,
իսկ այսօր պատնեշներ չկան»,- ասաց նա։
Կարո Հակոբյանի խոսքով, իրենց կազմակերպությունը շարժման հենց սկզբից ուղղակիորեն հետաքրքրություն է ցուցաբերել ներհայաստանյան իրադարձություններին, ուղղակի կամ անուղղակի նպաստ ունեցել գործողությունների մեջ։
Նա նաև կարևորեց, որ Սփյուռքի նախարարությունը կարողանա ռեալիզացնել սփյուռքի
ներուժը. «Սփյուռքն այսօր նման է մի գործարանի, որն աշխարհում ունի իր մասնաճյուղերը,
5-7միլիոն անդամ, սակայն չկա կորիզ, որը գործի կդնի այս համակարգը։ Սփյուռքը նման է գործարանի,
որը կիսատ-պռատ, անջատ-անջատ է աշխատում։ Մենք ուզում ենք գտնել մի ձև, որ այս հսկայական գործարանը համադրի իր ուժերն ու ավելի համախմբված աշխատանք կատարի։ Հուսով ենք, որ զարթոնքը կշարունակվի և կտա իր արդյունքները»,-
ասաց Կարո Հակոբյանը՝ հավելելով, որ այժմ օգտագործվում է սփյուռքի ներուժի մի փոքր մասը միայն։
Անդրադառնալով սփյուռքահայերի կողմից հայրենիքում ներդրումների հարցին՝ բանախոսը նշեց, որ ներդրումներ կարելի է ակնկալել ոչ միայն մեծահարուստ, այլև համեմատաբար փոքր միջոցներ ունեցող սփյուռքահայրի կողմից։