Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

02 հոկ 2018 12:00

Ազնավուրը մահացել է քնած ժամանակ.մարմինը կդիահերձվի՝ մահվան պատճառները պարզելու համար

Ազնավուրը մահացել է քնած ժամանակ.մարմինը կդիահերձվի՝ մահվան պատճառները պարզելու համարՖրանսիահայ մեծանուն շանսոնիե Շառլ Ազնավուրի մարմինը կդիահերձվի՝ մահվան պատճառները պարզելու համար:
Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Տարասկոնի դատախազ Պատրիկ Դեժարդինը:
Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը. նա 94 տարեկան էր: Երգիչը մահացել է Ֆրանսիայի հարավ-արեւելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը՝ քնած ժամանակ:
«Դա սովորական պրակիտիկա է բնական մահվան պատճառը պարզելու համար: Փորձաքննությունը կկատարվի Նիմայի բժշկական կենտրոնում: Այս նորությունը չպետք է անհանգստության պատճառ լինի: Աշխարհահռչակ շանսոնեյի մահը բնական էր, ուղղակի պետք է պարզել մահվան հանգամանքները»,-  լրագրողների հետ զրույցում ասել է Տարասկոնի համայնքի դատախազ Պատրիկ Դեժարդինը:
Ինչպես հիշեցնում է voici.fr կայքը, Ազնավուրը վերջերս հոսպիտալացվել էր եւ ստիպված էր եղել չեղարկել իր համերգները:
«Հիմքեր, որ նրա մահը կասկածելի բնույթ է ունեցել, չկան, բայց նրա մահվան հանգամանքները դեռեւս հստակորեն պարզ չեն»,- ասել է Դեժարդինը:
Դիահերձումը կիրականացվի հոկտեմբերի 2-ին՝ Ֆրանսիայի ժամանակով ժամը 10:30-ին, Նիմի հիվանդանոցում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր