Իրանի գերագույն առաջնորդն անձամբ է կայացրել կրակի դադարեցման որոշումը, ամեն ինչ նրա վերահսկողության տակ է          «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ 20 քաղաքացիներ ժամանել են Ադրբեջան       Շիրակի մարզում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կա 5 զոհ, 3 վիրավոր    

02 հոկ 2018 13:38

Երեւանում մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 4 քաղաքացի.նրանք ի վիճակի չեն բացատրություններ տալու

Երեւանում մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 4 քաղաքացի.նրանք ի վիճակի չեն բացատրություններ տալուԵրեւանում, հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են 46-ամյա Հայկ Ա.-ն՝ «ախ նստաթմբի ծակած վերք» ախտորոշմամբ, 34-ամյա Գուրգեն Խ.-ն՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերք» ախտորոշմամբ, 46-ամյա Սերոբ Գ.-ն՝ «բազմակի ծակած վերքեր» ախտորոշմամբ եւ 33-ամյա Արթուր Ս.-ն՝ «ծակած վերքեր» ախտորոշմամբ։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին եւ քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումներ՝ պարզելու դեպքի հանգամանքները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր