Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

02 հոկ 2018 17:53

Դանակահարության Երեւանում․ ձերբակալվածները հայր եւ որդիներ են. հարուցվել է քրգործ

Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հինգ անձանց դանակահարության դեպքի առթիվ: 
Այս մասին հայտնում են ՔԿ-ի լրատվական բաժնից: 2018թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 23:00-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդ, որոնցից մեկը՝ ձախ նստաթմբի ծակած վերքով, մյուսը բազմակի ծակած վերքերով: 
Նույն օրը՝ ժամը 23:45-ին, նույն բժշկական կենտրոնից դարձյալ ստացվել են ահազանգեր այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել եւս երկու երիտասարդ, որոնցից մեկի մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերքեր», իսկ մյուսի մոտ առկա են եղել բազմակի ծակած վերքեր: 
Հաջորդ օրը՝ 2018թ. հոկտեմբերի 2-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից կրկին ահազանգ է ստացվել այն մասին, որ «ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել եւս մի երիտասարդ:
Դեպքի առթիվ 2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: 
Նախաքննությամբ իրականացվել են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, մասնակիցների ինքնությունը, դրդապատճառը, դեպքի վայրը: 
Պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են Երեւան քաղաքի Տիմիրյազեւի փողոցում տեղի ունեցած նույն վիճաբանության ժամանակ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք հանդիսանում են նույն ընտանիքի անդամներ՝ հայրը եւ վերջինիս երեք որդիները, ովքեր ձերբակալվել են: 
Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոն տեղափոխված հինգ երիտասարդները ճանաչվել են տուժող, սակայն, ըստ բժշկի տեղեկանքի, նրանք ի վիճակի չեն եղել ցուցմունք տալ: 
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, օրենքով սահմանված կարգով զննվել են ավտոմեքենաներ, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ վերցվել են արյան նմուշներ, կատարվել է քննչական փորձարարություն, առգրավվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել շուրջ երկու տասնյակ վկա: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: 
Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր