Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

02 հոկ 2018 21:36

Գյումրին ևս միացավ. հանրահավաք եւ ավտոերթ է մեկնարկել, փակված է Սայաթ-Նովա փողոցը

Գյումրին ևս միացավ. հանրահավաք եւ ավտոերթ է մեկնարկել, փակված է Սայաթ-Նովա փողոցըԳյումրիում հանրահավաք եւ ավտոերթ է մեկնարկել ընդդեմ ՀՀԿ խմբակցության նախագծի: «Հենց նոր 61 ստոր պատգամավոր դեմ գնաց ժողովրդին եւ իր ստորությունն արեց: Դրա համար ենք դուրս եկել, փակել ենք փողոցը, որպեսզի բոլորին իրազեկենք այս մասին: Գյումրին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է, հակահեղափոխություն չի լինելու»,-հայտարարեցին ակցիայի մասնակիցները:
Այս պահին ակցիայի մասնակիցները կանգնեցնում են բոլոր մեքենաներն ու անցորդներին, տեղյակ պահում քիչ առաջ կատարվածի մասին եւ շարժվում առաջ: Մեծ արագությամբ ակցիայի մասնակիցների թիվը մեծանում է: Ոստիկանությունն ուղեկցում է ակցիայի մասնակիցներին: 
Այս պահին Գյումրիում փակված է  Սայաթ-Նովա փողոցը: Ճանապարհ է տրամադրվում միայն շտապբուժօգնության մեքենաներին եւ քաղաքից դուրս մեկնող վարորդներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր