Որոշում է կայացվել 2 հոդվածի մասով Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել          Ատոմակայանում նոր էներգաբլոկ կառուցելու ծրագրերի վերաբերյալ գնդակը Երևանի դաշտում է       Մայր Աթոռը ներկայացրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույցը    

02 հոկ 2018 23:24

Երբ նշված նախարարների ու մարզպետների աշխատանքից ազատելու մասին որոշումը դե յուրե կմտնի ուժի մեջ, դրանից հետո ես հրաժարական կտամ

Երբ նշված նախարարների ու մարզպետների աշխատանքից ազատելու մասին որոշումը դե յուրե կմտնի ուժի մեջ, դրանից հետո ես հրաժարական կտամԱյս մասին հոկտեմբերի 2-ին ԱԺ մերձակայքում կայացած հանրահավաքում հայտնել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով` նա այդ քայլին կգնա այն բանից հետո, երբ աշխատանքից ազատեց ՀՅԴ և ԲՀԿ ներկայացուցիչ նախարարներին ու մարզպետներին:

«Երբ նշված նախարարների ու մարզպետների աշխատանքից ազատելու մասին որոշումը դե յուրե կմտնի ուժի մեջ, դրանից հետո ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից: Նախ` որպեսզի որևէ մեկը չմտածի, թե ես կառչած եմ ՀՀ վարչապետի պաշտոնից:  Դրանից հետո 7+1 օրվա ընթացքում ԱԺ-ն պետք է ընտրի նոր վարչապետ: Եթե այդ ընթացքում չընտրվի նոր վարչապետ, պետք է ևս 7+1 օր ժամանակ անցնի, և ընտրի նոր վարչապետ: Եթե այդ ընթացքում չընտրեց նոր վարչապետ, տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Եթե կպարզվի, որ ժողովուրդը կանգնած է հանուն արտահերթ խորհրդարանական ընտրությունների, մենք ժողովրդի հետ կկարողանանք թույլ չտալ, որ խորհրդարանն ընտրի նոր վարչապետ: Բայց հրաժարականից հետո ողջ ընթացքում ես շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները. այդպես է ՀՀ Սահմանադրությամբ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին հորդորեց չստորագրել ԱԺ-ի կողմից այսօր ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունները:

Նիկոլ Փաշինյանը ԱԺ մուտք գործեց Դեմիրճյան փողոցից, նրա հետևից խորհրդարանի բակ են մտել հանրահավաքի մասնակիցներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր