Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

03 հոկ 2018 13:33

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հոր դին գտել են կախված վիճակում

Արցախում ինքնասպանություն է գործել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը։
Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 2-ին ժամը 23:45-ին Մարտունի քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Մ. Գ.- ն հեռախոսով ոստիկանության Մարտունու շրջբաժին հայտնել է, որ նույն օրը Մարտունի քաղաքի առանձնատներից մեկում հայտնաբերել է հորեղբոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ 1952թ.-ին ծնված Վ.Գ.-ին պարանով կախված վիճակում: 

Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Վ. Գ.-ն նույն օրը իր առանձնատանը կից բանջարանոցում, թթենու ծառի ճյուղից պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Ըստ մամուլի հրապարակումների, ինքնասպանություն գործածն Արմեն Գրիգորյանի հայրն է։ Մեզ հետ զրույցում Արմեն Գրիգորյանի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը հաստատեց, որ Գրիգորյանի հայրը մահացել է։ Ինքնասպանություն գործելու լուրերն Արեգ Քոչինյանը չմեկնաբանեց։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր