Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար          Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ       Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել    

03 հոկ 2018 15:30

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ազատման դիմում է ներկայացրել

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ազատման դիմում է ներկայացրելԱրմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի գործընկերներ,
     Լինելով անկուսակցական՝ ԲՀԿ մանդատով նշանակվել եմ ՀՀ Արմավիրի մարզպետ: Ելնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից՝ այսօր աշխատանքից ազատման համապատասխան դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
     Ցանկանում եմ նշել, որ պատասխանատվության շատ բարձր գիտակցումով եմ ընդունել Արմավիրի մարզպետի պաշտոնն ու արել հնարավորը Արմավիրի մարզի զարգացման և բնակչության կենսամակարդակի բարելավման համար (այդ մասին են վկայում ձեր՝ բազմաթիվ երախտիքի խոսքերն ու բարեմաղթանքները): Կարող եմ վստահաբար ասել, որ արդարացրել եմ իպաշտոնե ինձ վերապահված գործառույթների կատարումը:
Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, համայնքապետեր, հարգելի գործընկերներ, համոզված եղեք, որ ի դեմս ինձ դուք ունեք լավ ընկեր ու բարեկամ, որը միշտ ձեր կողքին է լինելու` անկախ հանգամանքներից:
Ամենայն հարգանքով`
     Գ. Միրիջանյան»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր