Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

03 հոկ 2018 21:10

Հայաստանի քաղաքական ուժերը պետք է բավականաչափ ժամանակ ունենան ընտրություններին նախապատրաստվելու համար. ԵԽԽՎ

Հայաստանում մոնիթորինգի վերաբերյալ ԵԽԽՎ համազեկուցող Յուլիա Լևոչկինան կոչ է արել Հայաստանի քաղաքական ուժերին լիարժեք հարգել ժողովրդավարության սկզբունքները և օրենքի գերակայությունը:
«Չնայած մենք հասկանում ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ կոչը, սակայն հորդորում ենք իշխանություններին և բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի արտահերթ ընտրությունների ժամանակ ապահովվի եվրոպական չափանիշների և նորմերի պահմանումը, նաև բոլոր քաղաքական ուժերն ունենան համապատասխան և բավարար ժամանակ ընտրություններին նախապատրաստվելու համար», - ասվում է ԵԽԽՎ կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նշվում է, որ Ընտրական օրենսգրքի ցանկացած փոփոխություն պետք է ամբողջությամբ հաշվի առնի Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականները:
Յ. Լևոչկինան նշել է բավարար ժամանակում համապատասխան խորհրդատվություններ անցկացնելու և հնարավոր սահմանադրական բարեփոխումների համատեքստում համաձայնության հասնելու անհրաժեշտությունը, որոնք չպետք է անցկացվեն հապճեպ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր