Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մայիսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են       Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»    

05 հոկ 2018 13:50

Ձեզ պատրաստի մատուցված է Ֆրանկոֆոնիայի նիստը.հանկարծ տպավորություն չստեղծեք, թե զրոյից ինչ-որ բան եք սկսում

Ձեզ պատրաստի մատուցված է Ֆրանկոֆոնիայի նիստը.հանկարծ տպավորություն չստեղծեք, թե զրոյից ինչ-որ բան եք սկսում
«Խնդրում եմ` հանկարծ տպավորություն չստեղծեք, թե զրոյից ինչ-որ բան եք սկսում: Ձեզ պատրատի մատուցված է էս կազմակերպության նիստը ու դուք պարզապես շարունակում եք»,- Ֆրանկոֆոնիայի միջոցառումների վերաբերյալ ելույթի ժամանակ, դիմելով կառավարությանը, ասաց ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը:

«Այս գագաթնաժողովի կազմակերպումը նախկին իշխանությունների, նախկին ԱԳ նախարարի, նախագահի, նաև խորհրդարանի և այլ պաշտոնյաների հսկայական ջանքերի շնորհիվ է ձևավորվել, նաև Շառլ Ազնավուրի մեծ ներգրավվածությունն է այս գործում եղել»,-ասաց նա և նշեց, որ ՀՀ-ն լիարժեք անդամ է այս երկրների, մինչդեռ պարզ է, որ ոչ բոլորն են ՀՀ-ում խոսում ֆրանսերեն, այն դեպքում, երբ այնտեղ չափանիշներ կան և ՀՀ-ի մասով մեղմացվել են: 

Մարգարիտ Եսայանը նշեց, որ պետք չի մոռանալ նաև, որ այս գագաթնաժողովից հետո ՀՀ-ն դառնալու է ֆրանկոֆոն երկրների նախագահող երկիր՝ դրանից բխող պարտականություններով և իրավունքներով:
Ըստ պատգմավորի՝  կարևորը տնտեսական գիտաժողովն է, որից ակնկալում են ֆրանկոֆոն երկրների հետ տնտեսական աջակցություն: 
«Խնդրում եմ, հարգելի՛ կառավարություն, հանկարծ այնպիսի տպավորություն չստեղծեք, չանեք դա, որ դուք զրոյից բան եք սկսում, ձեզ պատրաստի մատուցված է այս կազմակերպության նիստը, ընդամենը շարունակում եք, և խնդրում եմ շարունակեք այնպիսի պատվախնդրությամբ և այնպիսի որակով, ինչպիսին մենք ձեզ դա հանձնել ենք»,-ասաց նա: 

Մինչ գլխավոր ամբիոնից կհեռանար, ՔՊ վարչության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից արձագանքեց. «Մենք էլ ենք շնորհակալ»: 

Մարգարիտ Եսայանը փորձեց սաստել պատգամավորին. «Դուք մի խոսեք հա»: Սկսվեց կարճ բանավեճ, որը լսելի չէր:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր