Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին          Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին       Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ    

06 հոկ 2018 10:50

«Ժողովուրդ».Բացարձակ պարապուրդի են մատնված ԱԺ պատգամավորները,բայց ՀՀ բյուջեից ստանում ենմոտ կես միլիոն դրամ աշխատավարձ

«Ժողովուրդ».Բացարձակ պարապուրդի են մատնված ԱԺ պատգամավորները,բայց ՀՀ բյուջեից ստանում ենմոտ կես միլիոն դրամ աշխատավարձ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Խորհրդարանը վերջին շրջանում գրեթե անգործության է մատնված: Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի շտապում խորհրդարան ներկայացնել օրենսդրական նախագծեր:

«Ժողովուրդ» օրաթերթը փոքր ուսումնասիրության արդյունքում պարզեց` մինչեւ հիմա կառավարությունը ընդամենը երկու-երեք կարեւոր նախագիծ է ներկայացրել, մնացածը նախկինից ժառանգություն մնացած նախագծերն էին, որոնք հաճախ խմբագրական փոփոխություններ են ենթադում:
Միաժամանակ, բացարձակ պարապուրդի են մատնված ԱԺ պատգամավորները, որոնք էլ իրենց հերթին չեն հեղինակում օրինագծեր` վերածվելով ընդամենը կոճակ սեղմողների խմբավորման, իհարկե, դրա դիմաց ՀՀ բյուջեից ստանալով մոտ կես միլիոն դրամ աշխատավարձ:
Ու այս ամենի արդյունքում ԱԺ նստաշրջանները տեւում են ընդամենը մեկ-երկու օր եւ ոչ ավելի: Իսկ, օրինակ, հոկտեմբերի 2-ին մեկնարկած հերթական նիստերի օրակարգում ընդամենը 5 հարց էր, եւ օրակարգը սպառվեց կես օրում: Այս ամենը եւս մեկ փաստարկ է՝ հօգուտ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման. ի վերջո, չի ստացվում նոր կառավարության ու խորհրարանի միջեւ համագործակցությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր