Աննա Հակոբյանի ելույթի ո՞ր հատվածը դուր չի եկել Լեյլա Աբդուլաեւային

Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պաշտոնակատար Լեյլա Աբդուլաեւան՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում սպասվող ռուս կանանց այցին Արցախ, հայտնում է Interfax գործակալության ադրբեջաներեն ծառայությունը:
Աբդուլաեւան նշել է, որ Աննա Հակոբյանն իր նպատակների ճանապարհը ճիշտ չի ընտրել, քանի որ անհրաժեշտ է առաջին հերթին հայ կանանց կոչ անել դադարել իրենց որդիներին ուղարկել օկուպացված տարածքներ:
Նաեւ հավելել է, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը խորհրդակցություններ կիրականացնի Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ՝ այդ այցը կանխելու հետ կապված: