Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

06 հոկ 2018 18:20

Սևակ Միքայելյանը՝ իր և մարզպետի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Սևակ Միքայելյանը՝ իր և մարզպետի միջև տեղի ունեցած միջադեպի մասին   Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվում, որ Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, գնացել մտել է Կոտայքի մարզպետի սենյակ, վիճաբանել նրա հետ, քաշքշել վերջինիս։
ArmLur.am-ը կապ հաստատեց Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի հետ՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել։  Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ իր ամբողջ գիտակից կյանքում մեկ անգամ է եղել մարզպետի սենյակում․ դա Ռոմանոս Պետրոսյանի մարզպետ նշանակավելու ժամանակ է եղել։ Դրանից հետո և առաջ երբեք չի գնացել մարզպետարան։
«Մարզպետարանի շենքի վրա ամրացված են տեսախցիկներ և դրանք ֆիքսում են օրվա անցուդարձը։ Ովքեր, որ ցանկություն ունեն պարզելու, շատ հեշտությամբ կարղ են պարզել տեսախցիկների միջոցով՝ արդյոք ես եղել եմ մարզպետարանում, թե ոչ։ Դրանք սուտ տեղեկություններ են, հերյուրանքներ, որոնք տարածվում են քաղաքական պատվերի շրջանակներում ընտրությունների ֆոնին»,-եզրափակեց Սևակ Միքայելյանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր