Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

07 հոկ 2018 00:12

Սպանվել է ԱԺ նախկին ԲՀԿ-ն պատգամավոր «Յուվեցի Կարոն»՝ Կարո Կարապետյանը. Տեսանյութ

Սպանվել է ԱԺ նախկին ԲՀԿ-ն պատգամավոր «Յուվեցի Կարոն»՝ Կարո Կարապետյանը. ՏեսանյութՔիչ առաջ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի ղեկավարությամբ:
Պարզվել է մահացածը ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանն է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Կ. Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում գտնվող «Այգի» հացատնից:
Այս պահին նշված հացատուն են ժամանել ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Արման Սարգսյանը, Երևանի ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի պաշտոնակատար Արման Պապյանը, Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրենսգրքի մի քանի հոդվածներով:
Եվս մեկ հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս պահին նշված հացատանը աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ վարչության պետի տեղակալներ Լյովա Սաֆարյանի, Անդրանիկ Պողոսյանի և փորձաքրեագետ Վոլոդյա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված հացատան կուպեներից մեկում հայտնաբերել են հրազեն, կրակված պարկուճներ և արյան հետքեր: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Աֆանդյանը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր