Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո          10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա       ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին    

07 հոկ 2018 12:54

Տեսանյութ.Կարամելի Հարութը Յուվեցի Կարոյին սպանելուց հետո ինքնասպան է եղել

Այսօր, Դավիթաշենի 2-րդ թաղամասում գտնվող քարի արտադրամասում գտնվող շինության մեջ հայտնաբերվել է ԱԺ ԲՀԿ-ն նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով: Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։ Նախնական տվյալներով Հ․ Ղարագյոզյանը ինքնասպանություն է գործել։ նա կասկածվում էր  երեկ «Այգի» հացատնը սպանված ԱԺ ԲՀԿ-ն նախկին պատգամավոր «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի սպանության մեջ:  
Հիշեցնենք, որ երեկ, Նորք-մարաշի Արմենակյան փողոցում գտնվող «Այգի» հացատանը տեղի ունեցած սպանության դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր ատրճանակ։ Պարզվել է, որ նշված ատրճանակը պատկանում է Հ․ Ղարագյոզյանին։ Նա նշված Պիետրո–Բերետտա ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով 2001 թվականի մարտի 22 ին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։
Հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը` Կարո Կարապետյանը մահացել է։
Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ և ատրճանակ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր