Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է       Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու    

08 հոկ 2018 12:49

Կա ընդհանուր ըմբռնում ու այդ ըմբռնման հիման վրա առաջ կգնանք.Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը այսօր կհանդիպեն

Կա ընդհանուր ըմբռնում ու այդ ըմբռնման հիման վրա առաջ կգնանք.Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը այսօր կհանդիպենԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, պաշտպանեց դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես պատրաստվում եմ իր հարցազրույցի արդյունքներով հանդիպել պարոն Ծառուկյանի հետ, որպեսզի մենք իրավիճակի ու հանգուցալուծման սցենարների վերաբերյալ պատկերացումները քննարկենք», — ասաց նա։
Փաշինյանը կարծում է, որ խոսակցությունը կլինի պաշտոնական ու կառուցողական։
«Երեկ մենք ոչ պաշտոնական հանդիպել ենք, քննարկել, արձանագրել ենք, որ կա ընդհանուր ըմբռնում ու այդ ըմբռնման հիման վրա առաջ կգնանք», — ասաց Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Դաշնակցության հետ նույնպես տեղի կունենա հանդիպում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր