Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք          «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել       Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը    

08 հոկ 2018 14:55

Մանդատը վերցնելուց հետո Մարտուն Գրիգորյանը դուրս կգա ԱԺ ՀՀԿ խմբակցությունից

Մանդատը վերցնելուց հետո Մարտուն Գրիգորյանը դուրս կգա ԱԺ ՀՀԿ խմբակցությունից «Ես ռեյտինգայինով ընտրված պատգամավոր եմ: Այս օրերին մենք քննարկել ենք թիմով՝ արդյո՞ք պետք է վերցնել մանդատն այս երկու ամսվա համար, քննարկում եմ ունեցել  և՛ թիմակիցների հետ և՛ իմ ընտրողների որոշակի զանգվածի հետ: Բոլորի կարծիքը եղել է միանշանակ վերցնել մանդատը, քանի որ մոտ 11.000 մարդ վստահել և քվեարկել է իմ օգտին, այդ մարդկանց առջև պատասխանատվություն ունեմ, էս մանդատը ժողովրդինն է:  Մանդատը մինչ այս Ֆելիքս Ցոլակյանի մոտ  գտնվելով ծառայել է ժողովրդին, ինձ մոտ  էլ գտնվելով անվերապահորեն ծառայելու է ժողովրդին՝ ոչ միայն ԱԺ-ում, այլև բոլոր հարթակներում՝ արտահայտելով ժողովրդի կամքը»։ Այս մասին զրույցում ասել է Մարտուն Գրիգորյանը, պատասխանելով այն հարցին, թե պատրաստվում եք արդյո՞ք վերցնել պատգամավորական մանդատը։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց հետո պատգամավորի մանդատը թափուր էր մնացել։ Մարտուն Գրիգորյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու, սակայն անցողիկ շեմը չէր հաղթահարել։
Հարցին, թե մնալու ե՞ք ՀՀԿ խմբակցությունում Մարտուն Գրիգորյանը տվեց հետեւյալ պատասխանը․«Ես Հանրապետական կուսակցության անդամ չեմ ու չեմ եղել երբևէ: Մանդատը վերցնելուց հետո դուրս եմ գալու ԱԺ հանրապետական խմբակցությունից և թեկուզ 2 ամիս կամ 1 օր աշխատելու եմ որպես անկախ պատգամավոր՝ գործելով խղճիս մտոք և ժողովրդի կամքով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր